Ձեր փնտրած երազը` Էշ
Գտնվել է` 1 երազ
Էշ
Էշ տեսնելն, ընդհանրապես, նշանակում է դժվարություններ՝ Ձեր նպատակին հասնելու ճանապարհին։ Եթե Դուք փախչում եք Ձեզ հետապնդող էշից, ապա դա Ձեր շուրջը պտտվող բամբասանքների նշան է։ Էշի ձայն լսելը նշանակում է Ձեր գործերի բարեհաջող զարգացում, պարտքերի մարում, հնարավոր է նույնիսկ՝ հարստություն։ Եթե տեսել եք Ձեզ՝ էշին նստած, ուրեմն սպասվում է հետաքրքիր ճանապարհորդություն։ Էշից ընկնելն այնքան էլ լավ նշան չէ։